ԳՔՈԱԿԿ-ի տնօրեն Ա. Սարգսյանի և «Ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիկայի» աբիոնի վարիչի պաշտոնակատար Գևորգ Աղանյանի հանդիպում-քննարկումը

2022 թ.-ի հունվարի 24-ին կայացավ ՇՊՀ-ի Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանի և «Ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիկայի» աբիոնի վարիչի պաշտոնակատար Գևորգ Աղանյանի հանդիպում‑քննարկումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց կրթական ծրագրերի վերանայմանը, ինչն ամբիոնում իրագործվում է` կարևորելով պրակտիկ կարողությունների ձևավորումը և աշխատաշուկայի փոփոխությունները, կարևորվել է նաև նեղ մասնագիտական ուղղություններով մասնագետների ապահովումը: Վերջին հինգ տարիների ընթացքում կատարվել է ռեսուրսների համալրում, սակայն ամբիոնն ունի կարևոր հեռանկարներ, ինչը պայմանավորված է ռեսուրսների շարունակական համալրմամբ: Ամբիոնը կարևոր տարանջատում է դրել բակալավրի ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի բովանդակային պահանջների միջև: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց ռազմավարական կառավարման, միջամբիոնային կապերի և այլ խնդիրների: