ԳՔՈԱԿԿ-ի տնօրեն Ա. Սարգսյանի և Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ՏՏ ամբիոնի վարիչի պաշտոնակատար Վ. Մանուկյանի հանդիպում-քննարկումը

2022 թ.-ի հունվարի 17-ին կայացավ ՇՊՀ-ի Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանի և Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ՏՏ  ամբիոնի վարիչի պաշտոնակատար Վ. Մանուկյանի հանդիպում‑քննարկումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց ամբիոնում թողարկվող մասնագիտությունների ռեսուրսային ապահովվածության, ամբիոնի գործունեության պլանավորման և հաշվետվողականության մեխանիզմների արդյունավետության և այլ խնդիրների։ Կարևորվեցին դասավանդման, ուսումնառության և գնահատման մեթոդների արդիականացման, լավ փորձի տարածման հարցերը:

Առանձնակի կարևորություն և պետական հոգածության կարիք ունեն բնագիտամաթեմատիկական ուղղվածությամբ մասնագիտությունները, որի հետ կապված ամբիոնը փորձում է քայլեր ձեռնարկել:

Ամբիոնն առաջատար է բուհում գիտահետազոտական գործունեության ծավալման և դրանց արդյունքներն ուսումնական գործընթացում ներդրման տեսանկյունից: