«ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄՈՒՄ ԳՐԱԳՈՂՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի Գիտական խորհրդի 2019 թ.-ի դեկտեմբերի 26-ի նիստում  հաստատվել է «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում գրագողության դեմ պայքարի քաղաքականությունը` ներկայացված Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի կողմից: Սույն քաղաքականությունը միտված է Համալսարանում գրագողության ոլորտում առկա խնդիրների բացահայտմանը և այդ երևույթի դեմ պայքարի մեխանիզմների ու կիրառվող պատժամիջոցների մշակմանը: