ՇՊՀ-Ի ՊԴ ԿԱԶՄԻ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՎԱՐԿԱՆԻՇԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳ

«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի Գիտական խորհրդի 2018 թվականի հուլիսի 3-ի նիստում  հաստատվել է  «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ՊԴ կազմի պարբերաբար գնահատման և վարկանիշավորման կարգը, որը լրամաշակվել է Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի Գիտական խորհրդի 2021 թվականի փետրվարի 22-ի նիստում: Սույն փաստաթուղթը կանոնակարգում է «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ՊԴ կազմի գիտակրթական գործունեության վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, մշակման, վերլուծության, ինչպես նաև վերլուծության արդյունքների հիման վրա բարելավման միջոցառումների կազմակերպման ու ՊԴ կազմի վարկանիշավորման գործընթացները: