Քննարկում 8 /27.04.2020թ./

2020 թվականի ապրիլի 27-ին կայացավ հեռավար/առցանց հանդիպում Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Արմենուհի Սարգսյանի, կենտրոնի աշխատակից, հետազոտությունների իրականացման համակարգող Հերմինե Ֆարզադյանի և ՇՊՀ-ի ուսանողների հետ:

Կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանը ուսանողների հետ խոսեց հեռավար ուսուցման կազմակերպման, արդյունավետության և խնդիրների մասին: Յուրաքանչյուր ուսանող ներկայացրեց սեփական տեսակետը, իր դիտարկմամբ առկա խնդիրները և այսկերպ իրականացվող ուսուցման դրական և բացասական կողմերը: