Քննարկում 2

Ս/թ փետրվարի 8-ին անցկացվեց ՇՊՀ-ի Որակի ապահովման և կառավարման կենտրոնի հանդիպումը ուսանողների հետ: Կենտրոնի տնօրենի կողմից առաջարկվեց քննարկել գործող մասնագիտական կրթական ծրագրերը: Ուսանողներն առաջ քաշեցին իրենց հուզող, անհասկանալի հարցերը և առկա խնդիրները: Որոշ խնդիրների վերաբերյալ ստացան սպառիչ պատասխաններ, իսկ որոշ խնդիրներ էլ համակարգված ներկայացվելու են համապատասխան մարմիններին: Որոշում կայացվեց մասնագիտական կրթական ծրագրերի վերաբերյալ կազմակերպել քննարկումներ՝ ուսանողական խորհրդի հետ համագործակցելով:

Ներկայացվեց նաև գործող գնահատման համակարգը, որի արդյունքում պարզաբանումներ տրվեցին ուսանողների հարցերին, և որոշեցին աշխատանքներ ծավալել նորամուտ գնահատման համակարգի վերաբերյալ ուսանողների և դասախոսների տեղեկացվածության ապահովման ուղղությամբ: