Նիստ 10
2019 թվականի մարտի 14-ին անցկացվեց Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի հերթական նիստը ֆակուլտետների, ամբիոնների, ինչպես նաև ՇՊՀ-ի քոլեջի որակի համակարգողների հետ:
Կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանը ներկայացրեց 2017-2018 ուստարվա ուսանողների կողմից ՊԴ կազմի մասնագիտական, մանկավարժական և կազմակերպչական կոմպետենցիանների գնահատման հարցումների որակական վերլուծության իրականացման մասին:
Իրականացվեց քննարկում հետևյալ հարցերի շուրջ.
1. Նշել բուհ-ում դրական գործընթաց կամ երևույթ,
2. Նշել բուհ-ում բացասական գործընթաց կամ երևույթ,
3. Ի՞նչ փոփոխություն կառաջարկեիք բարեփոխումների նպատակով:
Առաջարկվեց նույն հարցերի շրջանակում ֆոկուս խմբային քննարկումներ իրականցնել ինչպես դասախոսների, այնպես էլ ուսանողների շրջանում: