Նիստ 47 /08.12.2021թ./

2021թ.-ի դեկտեմբերի 8-ին կայացավ Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի հեռավար նիստը ՇՊՀ ամբիոնների որակի ապահովման համակարգողների հետ, որը նվիրված էր «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան համալսարան» հիմնադրամի ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծության լրամշակման կատարման ընթացքի և արդյունքների ներկայացմանը:

ԳՔՈԱԿԿ-ի տնօրեն Ա. Սարգսյանը որակի ապահովման համակարգողներին ներկայացրեց, որ ստեղծվել է ինստիտուցիոնալ հավատարմագրման ինքնավերլուծության լրամշակման հանձնախումբ, որում ներգրավվել են միայն ըստ համապատասխան չափանիշների պատասխանատուներ։ Միաժամանակ հավելեց, որ յուրաքանչյուր չափանիշ դիտարկվում է նաև իր կողմից, և այժմ անհրաժեշտություն է տեսնում նաև իրազեկել արդյունքների և լրամշակված հիմնական կետերի վերաբերյալ։

Մասնավորաբար ներկայացրեց 1․ Առաքելությունը և նպատակները, 2․ Կառավարումն ու վարչարարությունը, 3․ Մասնագիտության կրթական ծրագրերը չափանիշներում իրականացված հավելումների որոշ մանրամասներ և նշեց, որ հաջորդիվ հանդիպումների ժամանակ կանդրադառնան նաև մյուս չափանիշներին։