Նիստ 42 /27.01.2021թ./

2021 թ.-ի հունվարի 27-ին կայացավ Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի հեռավար նիստը ֆակուլտետների, ամբիոնների որակի ապահովման համակարգողների հետ:

ԳՔՈԱԿԿ-ի տնօրեն Ա. Սարգսյանը որակի ապահովման համակարգողների հետ անդրադարձավ երկու կարևորագույն հարցերի և առաջարկեց որակի համակարգողներին հետևողականորեն կատարել առաջադրված խնդիրները.

1. Յուրաքանչյուր կրթական ծրագրի ուղղությամբ ձևավորել համապատասխան հանձնախմբեր՝ հետևյալ հետազոտությունների իրականացման նպատակով.

· ՄԿԾ-ի վերջնարդյունքների ՈԱՇ-ին համահունչության վերլուծություն

· Դասընթացների և ՄԿԾ-ի վերջնարդյունքների փոխկապակցման վերլուծություն

· ՄԿԾ-ի համեմատական վերլուծություն

Համապատասխան ձևաչափերը տրամադրվելու և աշխատանքները անմիջականորեն համակարգվելու են Վ. Պապիկյանի կողմից:

2. Հավատարմագրման գործընթացով պայմանավորված ԳՔՈԱԿԿ-ի տնօրեն Ա. Սարգսյանը պետք է հանդիպումներ ունենա յուրաքանչյուր ֆակուլտետի ուսանողների հետ, որը պետք է ապահովեն ամբիոնների և ֆակուլտետների որակի ապհովման համակարգողները՝ ընտրելով յուրաքանչյուր կուրսից ու մասնագիտությունից մեկ ուսանող, և ուսանողների կոնտակտային տվյալները էլեկտրոնային տարբերակով ուղարկեն Հ. Ֆարզադյանին: Գործընթացի համակարգումն ուկազմակերպումն իրականացվելու է Հ․ Ֆարզադյանի կողմից: