Նիստ 38 /24.09.2020թ./

2020 թ.-ի սեպտեմբերի 24-ին կայացավ Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի հեռավար նիստը՝ Zoom ծրագրի կիրառմամբ, ֆակուլտետների, ամբիոնների որակի ապահովման համակարգողների հետ:

Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանը խոսեց ԳՔՈԱԿԿ-ի կողմից դասախոսների և ուսանողների շրջանում իրականացված հարցումների արդյունքների մասին և հորդորեց որակի համակարգողներին համապատասխան ստորաբաժանումներում քննարկել հարցումների արդյունքներին վերլուծությունները և համապատասխան քայլեր իրականացնել՝ տվյալ ստորաբաժանման ղեկավարի մասնակցությամբ: Սարգսյանը խոսեց նաև ամբիոնների որակի համակարգողների հանձնախմբերի մասին՝ առաջարկելով հանձնախմբի ցուցակը՝ քաղվածքի տեսքով, ներկայացնել ԳՔՈԱԿԿ-ն, որը հաստատված կլինի ամբիոնի նիստով:

Սարգսյանը խոսեց նաև առաջիկա մի շարք անելիքների մասին, մասնավորապես հիշատակեց ամբիոնների փաստաթղթերի ստուգումների իրականացման մասին, ինչը ընդհատվել էր համավարակի պատճառով, նշեց, որ նախատեսվում է ՄԿԾ-ների մշտադիտարկման ձևաչափ մշակել և առաջիկայում այս ուղղությամբ լուրջ աշխատանքներ պետք է իրականացվեն: