Հոդվածի պատրաստման չափանիշներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-13, 2021Թ.
ՀՀ, ԳՅՈՒՄՐԻ, ՇԻՐԱԿԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
Ներկայացվող հոդվածը պետք է բավարարի ներքոնշյալ պահանջներին.
- Հոդվածները ներկայացնել Word միջավայրում՝ ձևակերպված հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներից որևէ մեկով:
- Թուղթը՝A4 ֆորմատ, գրքային:
- Լուսանցքները` վերևից, աջից, ձախից` 4 սմ, ներքևից՝ 5 սմ:
- Տառաչափը՝ 12pt:
- Տառատեսակը` հայերենի դեպքում՝ Sylfean, ռուսերենի, անգլերենի դեպքում՝ Times New Roman:
- Միջտողային հեռավորությունը՝ 1pt:
- Աշխատանքի բնագավառը, ՀՏԴ (համընդհանուր տասնորդական դասակարգման) կոդը առաջին տողում՝ բնագրի լեզվով, գլխատառերով, հավասարեցումն ըստ լայնքի, թավ:
- Աշխատանքի վերնագիրը երկրորդ տողում՝ բնագրի լեզվով, գլխատառերով, հավասարեցումը կենտրոնից, թավ:
- Հեղինակ(ներ)ի ազգանունը, անվան ու հայրանվան առաջին տառերը երրորդ տողում՝ բնագրի լեզվով, հավասարեցումը կենտրոնից, թավ:
- Բաց թողած 1 տողից հետո ներկայացնել աշխատանքի հակիրճ բնութագիրը բնագրի լեզվով, հավասարեցումը երկկողմանի, ուղիղ:
- Հաջորդ տողից հետո ներկայացնել աշխատանքի բանալի բառերը բնագրի լեզվով ՝ մինչև 10 բառ, հավասարեցումը երկկողմանի, ուղիղ :
- Բաց թողած 1 տողից հետո ներկայացնել 8-11 կետերի տեղեկատվությունը ռուսերեն ու անգլերեն, եթե բնագրի լեզուն հայերենն է, հայերեն ու ռուսերեն, եթե բնագրի լեզուն անգլերենն է, հայերեն ու անգլերեն, եթե բնագրի լեզուն ռուսերենն է:
- Բաց թողած 1 տողից հետո ներկայացնել նախաբանը` հոդվածի թեմայի շրջանակում գրականության վերլուծություն, աշխատանքի նպատակի շարադրում, արդիականության և նորույթի հիմնավորում (1 էջը չգերազանցող) :
- Բաց թողած 1 տողից հետո ներկայացնել հոդվածի հիմնական բովանդակությունը:
- Հղումները տեքստում ներկայացնել քառակուսի փակագծերի մեջ՝ նշելով տվյալ աշխատանքի համարը գրականության ցանկից` [1], [5-7]:
- Բանաձևային արտահայտությունները հարկավոր է իրականացնել Math Type կամ MS Equation բանաձևային խմբագրերի միջոցով: Համարակալվում են միայն այն բանաձևերը, որոնց ուղղված հղում կա տեքստում: Բանաձևերի համարակալումը հարկավոր է կատարել ըստ ամբողջ տեքստի (1), (2),…, համարակալումը` աջից: Բոլոր համարակալումները պետք է դասավորված լինեն միևնույն ուղղաձիգի վրա: Բանաձևերում կիրառվող բոլոր նշանակումները հարկավոր է պարզաբանել: Մեծությունների չափողականությունները պետք է համապատասխանեն СИ համակարգին:
- Աղյուսակները պետք է ներկայացվեն հստակ տողերով և սյուներով` վերնագրված և համարակալված:
- Գրաֆիկական նյութը և նկարները պետք է ներկայացվեն հստակ` վերնագրված և համարակալված: Դրանք հարկավոր է ներկայացնել jpeg ֆորմատով:
- Բաց թողած 1 տողից հետո ներկայացնել եզրահանգում (0,5 էջը չգերազանցող)՝ ներառելով աշխատանքում ստացված հիմնական արդյունքները:
- Գրականության ցանկի տարրերը պետք է ներկայացնել ըստ ներքոնշյալ օրինակների.
Գրքերի օրինակներ.
- Աղայան Է. Բ. Ընդհանուր և հայկական բառագիտություն: Երևան: ԵՊՀ հրատարակչություն: 1984: 370 էջ:
- Будак Б. М., Фомин С. В. Кратные интегралы и ряды. М.: Изд.-во «Наука». 1967. 608 с.
- Nowacki W. Theory of Asymmetric Elasticity. Oxford. Pergamon Press. 1986. 383 p.
Ամսագրերի/պարբերականների օրինակներ.
- Ջրբաշյան Վ. Ա. Ռիսսի տիպի ներկայացումներ կիսահարթությունում մինիմալության հատկությամբ// Մաթեմատիկան բարձրագույն դպրոցում: 2011: Հատոր 7: № 1: էջ 5-17:
- Пальмов В. А. Основные уравнения теории несимметричной упругости // Прикладная математика и механика. 1964. Т. 28. Вып. 6. С. 1117-1120.
- Iesen D. The plane micropolar strain of orthotropic elastic solids // Archives of Mechanics. 1973. Vol. 5. № 3. P. 547-561.
Ժողովածուի օրինակներ.
- Խաչատրյան Ն. Գ., Հարությունյան Ս. Ն. Հայերի մշակութային արժեքային կողմնորոշումների միջմշակութային ուսումնասիրություն // Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները: Միջազգային գիտաժողովի նյութեր: Երևան: «Էդիտ Պրինտ» հրատ.: 2011: Էջ 80-83:
- Маргарян Л. М. Построение прикладной динамической модели микрополярных упругих ортотропных тонких стержней асимптотическим методом // Труды международной конференции “Актуальные проблемы механики сплошной среды”. 08-12 октября. 2012. Цахкадзор, Армения. Т. 2. Ереван: Изд.-во ЕГУ АС. 2012. С. 19-23.
- Kolesnikov A. M., Popov A. V. Pure bending of a pressurized curved tube // Proceedings of the International Conference Shell Structures: Theory and applications. 16-18 October, 2013. Gdansk, Poland. Taylor&Francs Press. London. 2014. P. 113-116.
Էլեկտրոնային աղբյուրի օրինակ.
- Հոդվածի ծավալը չպետք է գերազանցի 7 էջը: Բոլոր էջերը պետք է համարակալվեն ներքևից՝ կենտրոնում:
- Առանձին փաստաթղթով («տվյալներ հեղինակի մասին»), հոդվածի լեզվով հարկավոր է ներկայացնել սպառիչ տեղեկություններ հեղինակ(ներ)ի մասին` նշելով անուն, ազգանուն, հայրանուն (լիովին), գիտական աստիճան, գիտական կոչում, հեռախոս, էլեկտրոնային հասցե (e-mail), աշխատավայր, այն հաստատությունը, որտեղ կատարվել է հետազոտությունը:
- Հոդվածները հարկավոր է ուղարկել shsu.science@gmail.com էլեկտրոնային հասցեին:
Ստորև ներկայացվում է հոդվածի նմուշ: