Հոդվածի պատրաստման չափանիշներ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝

ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 90-ԱՄՅԱԿԻՆ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-25, 2024Թ.

ՀՀ, ԳՅՈՒՄՐԻ, ՇԻՐԱԿԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

 

Ներկայացվող գիտական/գիտամեթոդական հոդվածը պետք է բավարարի ներքոնշյալ պահանջներին.

  1. Հոդվածները ներկայացնել Word միջավայրում՝ ձևակերպված հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներից որևէ մեկով:
  2. Թուղթը՝ A4 ֆորմատ, գրքային:
  3. Լուսանցքները՝ վերևից, աջից,  ձախից՝ 4 սմ, ներքևից՝ 5 սմ:
  4. Տառաչափը՝ 12 pt:
  5. Տառատեսակը` հայերենի դեպքում՝ Sylfean, ռուսերենի, անգլերենի դեպքում՝ Times New Roman:
  6. Միջտողային հեռավորությունը՝ 1pt:
  7. Աշխատանքի բնագավառը, ՀՏԴ (համընդհանուր տասնորդական դասակարգման) նիշը (https://udcsummary.info/php/index.php?lang=hy&pr=Y, https://teacode.com/online/udc/ կամ http://www.prometeus.nsc.ru/biblio/class.ssi) առաջին տողում՝ բնագրի լեզվով, գլխատառերով, հավասարեցումն ըստ լայնքի, թավ:
  8. Աշխատանքի երկրորդ տողում խմբագրության կողմից լրացվում է DOI համարնիշը:
  9. Աշխատանքի վերնագիրը երրորդ տողում՝ բնագրի լեզվով, գլխատառերով, հավասարեցումը՝ կենտրոնից, թավ:
  10. Հեղինակ(ներ)ի ազգանունը, անվան ու հայրանվան առաջին տառերը չորրորդ տողում՝ բնագրի լեզվով, հավասարեցումը՝ կենտրոնից, թավ:
  11. Բաց թողած 1 տողից հետո ներկայացնել աշխատանքի հակիրճ բնութագիրը բնագրի լեզվով, 150-250 բառի սահմանում, հավասարեցումը երկկողմանի, ուղիղ, հոդվածի նյութի վերաբերյալ որոշակի, հստակ և ընդգրկուն տեղեկատվության, գիտական նորույթի արտացոլմամբ:
  12. Հաջորդ տողից ներկայացնել աշխատանքի բանալի բառերը բնագրի լեզվով՝ մինչև 10 բառ, հավասարեցումը՝ երկկողմանի, ուղիղ:
  13. Բաց թողած 1 տողից հետո ներկայացնել 9-12 կետերի տեղեկատվությունը ռուսերեն և անգլերեն, եթե բնագրի լեզուն հայերենն է, հայերեն ու ռուսերեն, եթե բնագրի լեզուն անգլերենն է, հայերեն ու անգլերեն, եթե բնագրի լեզուն ռուսերենն է:
  14. Բաց թողած 1 տողից հետո ներկայացնել ներածությունը՝ հոդվածի թեմայի շրջանակում գրականության վերլուծություն, աշխատանքի նպատակի շարադրում, արդիականության և նորույթի հիմնավորում (1 էջը չգերազանցող):
  15. Բաց թողած 1 տողից հետո ներկայացնել հոդվածի հիմնական բովանդակությունը:
  16. Աշխատանքում առկա փոխառված մտքերի ու պնդումների համար հղումների առկայությունը պարտադիր է: Հղումները տեքստում ներկայացնել քառակուսի փակագծերի մեջ՝ նշելով տվյալ աշխատանքի համարը գրականության ցանկից՝ [1], [5-7]: Անհրաժեշտության դեպքում կարելի է նշել նաև էջերը՝ [5, էջ 154]:
  17. Բանաձևային արտահայտությունները հարկավոր է իրականացնել Math Type կամ MS Equation բանաձևային խմբագրերի միջոցով: Համարակալվում են միայն այն բանաձևերը, որոնց ուղղված հղում կա տեքստում: Բանաձևերի համարակալումը հարկավոր է կատարել ըստ ամբողջ տեքստի (1), (2),…, համարակալումը` աջից: Բոլոր համարակալումները պետք է դասավորված լինեն միևնույն ուղղաձիգի վրա: Բանաձևերում կիրառվող բոլոր նշանակումները հարկավոր է պարզաբանել: Մեծությունների չափողականությունները պետք է համապատասխանեն СИ համակարգին:
  18. Աղյուսակները պետք է ներկայացվեն հստակ տողերով և սյուներով` վերնագրված և համարակալված:
  19. Գրաֆիկական նյութը և նկարները պետք է ներկայացվեն հստակ, վերնագրված և համարակալված:
  20. Բաց թողած 1 տողից հետո ներկայացնել եզրակացություն (0,5 էջը չգերազանցող)՝ ներառելով աշխատանքում ստացված հիմնական արդյունքները:
  21. Բաց թողած 1 տողից հետո անհրաժեշտության դեպքում ներկայացնել հետազոտության ֆինանսավորման աղբյուրը բնագրի լեզվով՝ հավասարեցումը երկկողմանի, շեղ (օրինակ՝ Հետազոտությունն իրականացվել է ՇՊՀ-ի կողմից տրամադրվող ֆինանսական աջակցության շնորհիվ՝ ____________ գիտական թեմայի շրջանակներում):
  22. Գրականության ցանկի տարրերը պետք է ներկայացնել ըստ ներքոնշյալ օրինակների.

 

Գրքերի օրինակներ.

  1. Աղայան Է. Բ. Ընդհանուր և հայկական բառագիտություն: Երևան: ԵՊՀ հրատարակչություն: 1984: 370 էջ:
  2. Будак Б. М., Фомин С. В. Кратные интегралы и ряды. М.: Изд.-во «Наука». 1967. 608 с.
  3. Nowacki W. Theory of Asymmetric Elasticity. Oxford. Pergamon Press. 1986. 383 p.

Ամսագրերի/պարբերականների օրինակներ.

  1. Ջրբաշյան Վ. Ա. Ռիսսի տիպի ներկայացումներ կիսահարթությունում մինիմալության հատկությամբ// Մաթեմատիկան բարձրագույն դպրոցում: 2011: Հատոր 7: № 1: էջ 5-17:
  2. Пальмов В. А. Основные уравнения теории несимметричной упругости // Прикладная математика и механика. 1964. Т. 28. Вып. 6. С. 1117-1120.
  3. Iesen D. The plane micropolar strain of orthotropic elastic solids // Archives of Mechanics. 1973. Vol. 5. № 3. P. 547-561.

Ժողովածուի օրինակներ.

  1. Խաչատրյան Ն. Գ., Հարությունյան Ս. Ն. Հայերի մշակութային արժեքային կողմնորոշումների միջմշակութային ուսումնասիրություն // Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները: Միջազգային գիտաժողովի նյութեր: Երևան: «Էդիտ Պրինտ» հրատ.: 2011: Էջ 80-83:
  2. Маргарян Л. М. Построение прикладной динамической модели микрополярных упругих ортотропных тонких стержней асимптотическим методом // Труды международной конференции “Актуальные проблемы механики сплошной среды”. 08-12 октября. 2012. Цахкадзор, Армения. Т. 2. Ереван: Изд.-во ЕГУ АС. 2012. С. 19-23.
  3. Kolesnikov A. M., Popov A. V. Pure bending of a pressurized curved tube // Proceedings of the International Conference Shell Structures: Theory and applications. 16-18 October, 2013. Gdansk, Poland. Taylor&Francs Press. London. 2014. P. 113-116.

Էլեկտրոնային աղբյուրի օրինակ.

  1. http://shsu.am/media/journal/2019n1a/bovandakutyun.htm (05.05.2020)

 

  1. Հոդվածի ծավալը չպետք է գերազանցի 12 էջը (ներառյալ գրականության ցանկը): Բոլոր էջերը պետք է համարակալվեն ներքևից՝ կենտրոնում:
  2. Գրականության ցանկից հետո հոդվածի բնագրի լեզվով հարկավոր է ներկայացնել սպառիչ տեղեկություններ հեղինակ(ներ)ի մասին՝ նշելով անուն, ազգանուն, հայրանուն, գիտական աստիճան, գիտական կոչում, հեռախոս, էլեկտրոնային հասցե (e-mail), աշխատավայր, այն հաստատությունը, որտեղ կատարվել է հետազոտությունը:

 

Ստորև ներկայացվում է հոդվածի նմուշ:

Հոդվածի նմուշ