ԳԻՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Մասնագիտություն/կրթական ծրագրեր

«Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը  հետազոտողի կրթական ծրագրով ուսուցումն իրավունք ունի իրականացնելու հետևյալ մասնագիտություններով.

Ասպիրանտուրայում/հայցորդական համակարգում ուսուցման լրիվ բեռնվածությունը համարժեք է 180 կրեդիտային միավորի, որը բաղկացած է երկու փոխկապակցված մասերից՝ կրթական և հետազոտական: 50 կրեդիտը նախատեսվում է կրթական, 130 կրեդիտը՝ հետազոտական բաղադրիչին:

Որպես ասպիրանտ/հայցորդ հրամանագրվելուց և ռեկտորի հետ պայմանագիր կնքելուց հետո հետազոտողը պետք է ներկայացնի գիտական ղեկավարի և ատենախոսության թեմայի հաստատման վերաբերյալ քաղվածք, ՇՊՀ Գիտական խորհրդի կողմից տվյալ մասնագիտության համար հաստատված ուսումնահետազոտական աշխատանքների պլանի  հիման վրա հետազոտողի և գիտական ղեկավարի կողմից մշակված ուսումնահետազոտական աշխատանքների անհատական և հետազոտական աշխատանքների անհատական պլաններ: