Նիստ 46 /03.06.2021թ./

2021թ.-ի հունիսի 3-ին կայացավ Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի հեռավար նիստը ֆակուլտետների, ամբիոնների որակի ապահովման համակարգողների հետ:

ԳՔՈԱԿԿ-ի տնօրեն Ա. Սարգսյանը որակի ապահովման համակարգողներին  ներկայացրեց մասնագիտական կրթական ծրագրերի հավատարմագրման գործընթացի փոփոխման միտումները: Առաջարկեց քննարկել այդ մոտեցումների դրական և բացասական կողմերը, ինչպես նաև այս մասով իրազեկել ամբիոնների վարիչներին և դասախոսներին:

Միաժամանակ անդրադարձ կատարվեց հարցումներին ՊԴ կազմի ներգրավվածությունը բարձրացնելու հարցին, ինչպես նաև ամբիոններում իրականացվող կրթական ծրագրերի վերլուծությունների գործընթացն առավել ակտիվացնելուն: