Նիստ 44 /15.04.2021թ./

2021թ.-ի ապրիլի 15-ին կայացավ Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի հեռավար նիստը ֆակուլտետների, ամբիոնների որակի ապահովման համակարգողների հետ:

ԳՔՈԱԿԿ-ի տնօրեն Ա. Սարգսյանը որակի ապահովման համակարգողներին բովանդակալից ներկայացրեց  Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի 2019-2020 ուստարվա գործունեության հաշվետվությունը:  ԳՔՈԱԿԿ-ի տնօրեն Ա. Սարգսյանը հանգամանալից և մանրամասնորեն պատասխանեց այն բոլոր հարցերին, որոնք հնչեցին Որակի ապահովման համակարգողների կողմից և հավելեց, որ հաշվետվությունը էլեկտրոնային տարբերակով կուղարկվի Որակի ապահովման համակարգողներին՝ մանրամասն ուսումնասիրելու նպատակով: Միաժամանակ նշեց, որ այն այժմ ներկայացվել է նաև գիտական խորհրդին: