Նիստ 43 /16.03.2021թ./

2021թ.-ի մարտի 16-ին կայացավ Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի հեռավար նիստը ֆակուլտետների, ամբիոնների որակի ապահովման համակարգողների հետ:

ԳՔՈԱԿԿ-ի տնօրեն Ա. Սարգսյանը որակի ապահովման համակարգողների հետ քննարկեց կարևորագույն հիմնախնդիրներ և հորդորեց, որ որակի ապահովման համակարգողները իրազեկման աշխատանքներ իրականացնեն իրենց ամբիոնի/ֆակուլտետի ուսանողների հետ սույն թվականի մարտ-ապրիլ ամիսներին: Իրազեկման աշխատանքների հետ կապված Ա. Սարգսյանն առանձնացրեց որոշ հիմնական ուղղություններ:

Միաժամանակ անդրադարձ կատարվեց հարցումներին ՊԴ կազմի ներգրավվածությունը բարձրացնելու հարցին, ինչպես նաև ամբիոններում իրականացվող կրթական ծրագրերի վերլուծությունների գործընթացն առավել ակտիվացնելուն: