Նիստ 41 /20.01.2021թ./
2021թ.-ի հունվարի 20-ին կայացավ Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի հեռավար նիստը ֆակուլտետների, ամբիոնների որակի ապահովման համակարգողների հետ:
Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանը որակի ապահովման համակարգողների հետ անդրադարձավ հետևյալ հարցերին.
- Ամբիոնների որակի հանձնախմբերի ձևավորմանը
- Ուսանողների կողմից ՊԴ կազմի մասնագիտական, մանկավարժական և կազմակերպչական կոմպետենցիաների գնահատման հարցումներին ուսանողների մասնակցության ակտիվությունը բարձրացնելու համար:
- Հավատարմագրման գործընթացով պայմանավորված՝ ուսանողների և դասախոսների հետ հանդիպումների անցկացում՝ որոշակի հարցերի շրջանակ քննարկելու նպատակով: