Նիստ 40 /03.12.2020թ./

2020 թ.-ի դեկտեմբերի 3-ին կայացավ Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի հեռավար նիստը ֆակուլտետների, ամբիոնների որակի ապահովման համակարգողների հետ:

Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանը որակի ապահովման համակարգողների հետ քննարկեց կարևորագույն հիմնախնդիրներ. արդյո՞ք ուսանողներին տրվող հանձնարարականները ապահովում են համապատասխան կրթական վերջնարդյունքների ձևավորումը (գիտելիք, կարողություն և հմտություն), կա՞ն արդյոք ռեսուրսների խնդիրներ այս առումով, ինչպես նաև արդյո՞ք գնահատման կիրառվող միջոցներն ու մեթոդները թույլ տալիս են գնահատել համապատասխան վերջնարդյունքները: Ծավալվեց քննարկում, մասնակիցները ներկայացրեցին իրենց փորձը, որոշ առարկաների առանձնահատկություններ, հնարավորություններ, միջոցներ, նշվեց նաև որոշ խնդիրների մասին: Հանձնարարվեց, որ այս հարցը քննարկվի ամբիոններում՝ վեր հանելով խնդիրները և քայլեր ձեռնարկելով բաելավմանն ուղղված: