Նիստ 39 /19.11.2020թ./

2020թ.-ի նոյեմբերի 19-ին կայացավ Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի հեռավար նիստը ֆակուլտետների, ամբիոնների որակի ապահովման համակարգողների հետ:

Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանը անդրադարձավ մի շարք հարցերի.

1. ԳՔՈԱԿԿ-ի կողմից դասախոսների և ուսանողների շրջանում իրականացված հարցումների արդյունքների վերլուծությունների քննարկմանը ամբիոններում և դրանց հիման վրա իրականացված փոփոխություններին:

2. ԳՔՈԱԿԿ-ի կողմից անցկացվող հարցումներին շահակիցների ներգրավվածության բարձրացմանը:

3. Ամբիոնների կողմից դասալսումների իրականացմանը՝ ըստ ՊԴ կազմի պարբերաբար գնահատման և վարկանիշավորման կարգով առաջադրվող մոտեցման: