Քննարկում 19/24.02.2022/

ՇՊՀ-ի  Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի ուսանողների հետ

2022 թ.-ի փետրվարի 24-ին կայացավ  հեռավար/առցանց հանդիպում Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Արմենուհի Սարգսյանի, կենտրոնի աշխատակից, հետազոտությունների իրականացման համակարգող Սոնա Վարդանյանի և Սոցիալական  գիտությունների և իրավունքի ֆակուլտետի որոշ ուսանողների հետ`  Պատմության և փիլիսոփայության  ամբիոնի որակի ապահովման համակարգող Լուսինե Պետրոսյանի, Իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնի որակի ապահովման համակարգող Լուսինե Գրիգորյանի մասնակցությամբ:

Հանդիպումը հետազոտական բնույթ էր կրում և նպատակ ուներ բացահայտել ուսանողների իրազեկվածության և նախաձեռնողականության, ուսումնական և կազմակերպչական գործընթացներից գոհունակության հետ կապված խնդիրները, հաղորդակից լինել ուսանողների ցանկություններին ու առաջարկներին: