Քննարկում 18/21.02.2022/

ՇՊՀ Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետի ուսանողների հետ

2022 թ.-ի փետրվարի 21-ին կայացավ  հեռավար/առցանց հանդիպում Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Արմենուհի Սարգսյանի, կենտրոնի աշխատակից, հետազոտությունների իրականացման համակարգող Սոնա Վարդանյանի և Հումանիտար գիտությունների ֆակուլտետի որոշ ուսանողների հետ`  նույն ֆակուլտետի և Ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի որակի ապահովման համակարգող Սոնա Մովսիսյանի, Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի որակի ապահովման համակարգող Գայանե Մելիքյանի և Արվեստի ամբիոնի որակի ապահովման համակարգող Մարինա Հլղաթյանի մասնակցությամբ:

Հանդիպումը հետազոտական բնույթ էր կրում և նպատակ ուներ բացահայտել ուսանողների իրազեկվածության և նախաձեռնողականության, ուսումնական և կազմակերպչական գործընթացներից գոհունակության հետ կապված խնդիրները, հաղորդակից լինել ուսանողների ցանկություններին ու առաջարկներին: