Քննարկում 17/17.02.2022/

ՇՊՀ Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի ուսանողների հետ

 

2022 թ.-ի փետրվարի 17-ին կայացավ  հեռավար/առցանց հանդիպում Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Արմենուհի Սարգսյանի, կենտրոնի աշխատակից, հետազոտությունների իրականացման համակարգող Սոնա Վարդանյանի և Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի որոշ ուսանողների հետ`  Աշխարհագրության, կենսաբանության և քիմիայի ամբիոնի որակի ապահովման համակարգող Լուսինե Մելքոնյանի և Մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի  որակի ապահովման համակարգող Անի Մովսիսյանի մասնակցությամբ:

Հանդիպումը հետազոտական բնույթ էր կրում և նպատակ ուներ բացահայտել ուսանողների իրազեկվածության և նախաձեռնողականության, ուսումնական և կազմակերպչական գործընթացներից գոհունակության հետ կապված խնդիրները, հաղորդակից լինել ուսանողների ցանկություններին ու առաջարկներին: