Հայտարարություն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-13, 2021Թ.  

ՀՀ, ԳՅՈՒՄՐԻ, ՇԻՐԱԿԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

2021թ.-ի նոյեմբերի 11-13-ը Շիրակի պետական համալսարանում կայանալու է ‹‹Կրթության և գիտության հիմնախնդիրները›› խորագրով միջազգային գիտաժողով:

Գիտաժողովի հիմնական նպատակն է բացահայտել կրթության և գիտության տարբեր ոլորտներում առկա հիմնախնդիրները, զարգացման միտումները և առաջադրել համապատասխան լուծումներ, ստացված արդյունքները համադրել եվրոպական, հետխորհրդային երկրների փորձի հետ  և ներկայացնել հանրապետության, արտերկրի կրթական և գիտական հանրությանը՝  նոր հետազոտություններ կատարելու նպատակով:

Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝

  • Մաթեմատիկական գիտություններ
  • Բնագիտական գիտություններ
  • Տեխնիկական գիտություններ
  • Աշխարհագրական գիտություններ
  • Տնտեսագիտություն
  • Հումանիտար գիտություններ
  • Հասարակական գիտություններ
  • Դասավանդման մեթոդիկաներ

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, ռուսերենը և անգլերենը (համաժամանակյա թարգմանությամբ):

Գիտաժողովին առկա կամ հեռավար մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2021թ.-ի սեպտեմբերի 20-ը լրացնել մասնակցության հայտը էլեկտրոնային համակարգով, որը հասանելի է հետևյալ հղումով՝ http://shsu.am/online-registration-2021/,  ինչպես նաև shsu.science@gmail.com  էլեկտրոնային հասցեին ուղարկել զեկուցումներին համապատասխան հոդվածները՝ ըստ ներկայացվող չափանիշների՝ http://shsu.am/article-preparation-standards-2021/: Ներկայացված հոդվածները ենթարկվելու են գրախոսման, և արդյունքում դրական կարծիքի արժանացածները տպագրվելու են ՇՊՀ-ի Գիտական տեղեկագրի հատուկ համարում՝ նվիրված միջազգային գիտաժողովին:

Գիտաժողովին մասնակցելու համար մինչև 2021թ.-ի սեպտեմբերի 20-ը անհրաժեշտ է համալսարանի հաշվեհամարին («ԱյԴի բանկ» ՓԲԸ Գյումրի մ/ճ, ՀՀ 11802024816700) փոխանցել մասնակցության գումար՝ նշելով փոխանցման նպատակը (Գիտաժողովի մասնակցություն).

  • ՇՊՀ-ի աշխատակիցների համար՝ 5.000 ՀՀ դրամ
  • Այլ մասնակիցների համար՝ 10.000 ՀՀ դրամ

Վերջնաժամկետներ

2021թ.-ի սեպտեմբերի 20 Մասնակցության հայտերի և զեկուցումներին համապատասխան հոդվածների ներկայացման վերջնաժամկետ
2021թ.-ի հոկտեմբերի 15 Գիտաժողովի ծրագրի նախնական տարբերակի ներկայացում մասնակիցներին
2021թ.-ի սեպտեմբերի 20 Մասնակցության գումարի փոխանցման վերջնաժամկետ
2021թ.-ի նոյեմբերի 11-13 ‹‹Կրթության և գիտության հիմնախնդիրները›› խորագրով միջազգային գիտաժողով

 

Սիրով սպասում ենք Ձեր ակտիվ մասնակցությանը:

Հարգանքով՝

Գիտաժողովի կազմհանձնաժողով