Հայտարարություն

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝

ՆՎԻՐՎԱԾ ՇԻՐԱԿԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ

ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 85-ԱՄՅԱԿԻՆ

ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-9, 2019Թ

ՀՀ, ԳՅՈՒՄՐԻ, ՇԻՐԱԿԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

 

 

2019թ.-ի նոյեմբերի 8-9-ը Շիրակի պետական համալսարանում կայանալու է հանրապետական գիտաժողով՝ նվիրված բուհի հիմնադրման 85-ամյակին:

 

Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝

  • Մաթեմատիկական գիտություններ
  • Բնագիտական գիտություններ
  • Տեխնիկական գիտություններ
  • Աշխարհագրական գիտություններ
  • Տնտեսագիտություն
  • Հումանիտար գիտություններ
  • Հասարակական գիտություններ
  • Դասավանդման մեթոդիկաներ

 

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, ռուսերենը և անգլերենը:

Գիտաժողովին առկա կամ հեռակա մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2019թ.-ի հոկտեմբերի 10-ը լրացնել մասնակցության հայտը էլեկտրոնային համակարգով, որը հասանելի է հետևյալ հղումով՝  http://shsu.am/online-registration-2019/, ինչպես նաև shsu.science@gmail.com կամ sci@shsu.am  էլեկտրոնային հասցեներին ուղարկել զեկուցումներին համապատասխան հոդվածները՝ ըստ ներկայացվող չափորոշիչների՝ http://shsu.am/article-preparation-standards/: Ներկայացված հոդվածները ենթարկվելու են գրախոսման, և արդյունքում դրական կարծիքի արժանացածները տպագրվելու են ՇՊՀ-ի Գիտական տեղեկագրի հատուկ համարում:

 

Վերջնաժամկետներ

 

2019թ հոկտեմբերի 10 Մասնակցության հայտերին և զեկուցումներին համապատասխան հոդվածների ներկայացման վերջնաժամկետ
2019թ հոկտեմբերի 25 Գիտաժողովի ծրագրի նախնական տարբերակի ներկայացում մասնակիցներին
2019թ. նոյեմբերի 8-9 Հանրապետական գիտաժողով՝ նվիրված Շիրակի պետական համալսարանի հիմնադրման 85-ամյակին

 

Սիրով սպասում ենք Ձեր ակտիվ մասնակցությանը:

 

Հարգանքով՝

Գիտաժողովի կազմհանձնաժողով