ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ

Մանկավարժական հմտությունների հզորացմանը միտված վերապատրաստումներ ՇՊՀ-ում

Հիմնվելով «ՄԿԾ-ների բարելավում․ մեխանիզմներ և գործիքակազմ» վերապատրաստման հետադարձ կապի արդյունքների վրա՝ հունիսի 19-20-ը ՇՊՀ-ի Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի կողմից անցկացվեց պրոֆեսորադասախոսական կազմի մանկավարժական հմտությունների հզորացմանը միտված վերապատրաստումներ՝ մանկավարժության ամբիոնի հետ համատեղ։ Կարդալ ավելին...

ՇՊՀ-ում անցկացվեցին «ՄԿԾ-ների բարելավում․ մեխանիզմներ և գործիքակազմ» թեմայով վերապատրաստումների հերթական հանդիպումները

ՇՊՀ-ում անցկացվող «ՄԿԾ-ների բարելավում․ մեխանիզմներ և գործիքակազմ» թեմայով վերապատրաստումների հերթական հանդիպումները տեղի ունեցան հունիսի 8-ին և 9-ին։ Վերապատրաստումների այս փուլի վերջին հանդիպումը հունիսի 9-ին էր։ Կարդալ ավելին...

Շարունակվում են ՇՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստումները «ՄԿԾ-ների բարելավում․ մեխանիզմներ և գործիքակազմ» թեմայով

Վերապատրաստման նյութերի բովանդակությամբ ու ձևաչափով պայմանավորված՝ դրանք կազմակերպվում են նախապես առանձնացված խմբերով։ 1-ին խմբի հետ հանդիպումը կայացավ հունիսի 6-ին, 2-րդ խմբի հետ՝ այսօր՝ հունիսի 7-ին։ Կարդալ ավելին...

ՄԿԾ-ների բարելավում․ մեխանիզմներ և գործիքակազմ

Գործող ՄԿԾ-ների բարելավման աշխատանքների շրջանակներում Շիրակի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների համար հունիսի 5-ից 17-ն անցկացվելու է «ՄԿԾ-ների բարելավում․ մեխանիզմներ և գործիքակազմ» թեմայով վերապատրաստումը։ Կարդալ ավելին...

ՈԱԱԿ-ը վերապատրաստման դասընթաց անցկացրեց ՇՊՀ-ում

Դեկտեմբերի 16-ին և 17-ին Շիրակի պետական համալսարանում անցկացվեց ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) կողմից համալսարանի մասնագիտական կրթական ծրագրերի, ֆակուլտետների ու մասնագիտական ամբիոնների որակի ապահովման պատասխանատուների և վարչական կազմի ներկայացուցիչների համար իրականացվող վերապատրաստման երկրորդ փուլը։Կարդալ ավելին...

ՇՊՀ-ում մեկնարկել է ՈԱԱԿ կողմից անցկացվող վերապատրաստումը

Շիրակի պետական համալսարանում մեկնարկել է ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) կողմից անցկացվող վերապատրաստումը, որն իրականացվելու է երկու փուլով և նվիրված է բուհի հավատարմագրման աշխատանքների հիմնական փուլերին առնչվող հարցերին։ Կարդալ ավելին...

ՈԱԱԿ-ը վերապատրաստման դասընթաց անցկացրեց ՇՊՀ-ում

Նոյեմբերի 25-27-ը ՇՊՀ-ի մասնագիտական ամբիոնների պրոֆեսորադասախոսական կազմի համար «Մասնագիտական կրթական ծրագրերի բարելավման մեխանիզմներ» թեմայով վերապատրաստման դասընթաց անցկացրեց ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ): Կարդալ ավելին...

Տեղի ունեցավ SMARTI ծրագրի շրջանակներում անցկացվող վերապատրաստումների վերջին փուլը

Շիրակի պետական համալսարանում ապրիլի 13-14-ին անցկացվեց Էրազմուս+ SMARTI ծրագրի շրջանակներում նախատեսված վերապատրաստումների վերջին փուլը, որը միտված էր կրթական ծրագրերի և առանձին դասընթացների /մոդուլների վերջնարդյունքների սահմանմանը և ECTS-կրեդիտներ հատկացնելու առանձնահատկություններին: Կարդալ ավելին...

Ներբուհական վերապատրաստումները SMARTI ծրագրի շրջանակներում շարունակվում են

Ս.թ. ապրիլի 7-8-ը ՇՊՀ-ում տեղի ունեցավ Էրազմուս+ SMARTI ծրագրի շրջանակներում իրականացվող վերապատրաստումների 2-րդ փուլը:

Դասընթացների մասնակիցներին ողջունեց ՇՊՀ ռեկտոր Ե. Սերոբյանը և նշեց նման վերապատրաստումների կարևորությունն ու ավելի լայն ներգրավվածություն ապահովելու անհրաժեշտությունը: Կարդալ ավելին...

Ներբուհական վերապատրաստումներ ՇՊՀ-ում՝ SMARTI ծրագրի շրջանակներում

Մարտի 24-25-ին SMARTI ծրագրի շրջանակներում ՇՊՀ-ում անցկացվեցին ներբուհական  վերապատրաստումների առաջին 2 դասընթացները։

Դասընթացների մասնակիցներին ողջունեցին SMARTI ծրագրի ՇՊՀ-ի համակարգող՝ արտաքին համագործակցության  և հասարակայնության հետ կապերի կենտրոնի տնօրեն Հ․ Մելքոնյանը և նույն ծրագրի աշխատանքային խմբի անդամ՝ ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի տնօրեն-պրոռեկտորի ՊԿ Ն․ Ավետիսյանը։ Կարդալ ավելին...

«Անգլերենը հատուկ նպատակների համար և ԿԿՓԵՀ/Թյունինգ մոդուլային ուսուցման համակարգը» խորագրով վերապատրաստում Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանում, Պորտո

2022թ. հունվարի 16-22-ը  Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանում (Պորտո)  տեղի ունեցավ «Անգլերենը հատուկ նպատակների համար և ԿԿՓԵՀ/Թյունինգ մոդուլային ուսուցման համակարգը» Կարդալ ավելին...

Առցանց վերապատրաստում Էրազմուս+ WBL4JOB ծրագրի շրջանակներում

Ս.թ. հոկտեմբերի 7-ին տեղի ունեցավ առցանց վերապատրաստում ՇՊՀ-ում իրականացվող Էրազմուս+ WBL4JOB ծրագրի շրջանակներում: Վերապատրաստումն ուղղված էր բանկերում և համալսարաններում դուալ բարձրագույն կրթության (ԴԲԿ) պիլոտային ծրագրում ընդգրկված աշխատակազմին, որի ընթացքում ներկայացվեցին ԴԲԿ իրականացման առանձնահատկությունները: Կարդալ ավելին․․․

Կարողությունների զարգացման վերապատրաստում Ֆրանսիայում

Էրազմուս+ «Շրջանավարտների աշխատունակությունը բարձրացնելու նպատակով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ներդրումը Հայաստանի և Մոլոդովայի բարձրագույն կրթության համակարգում» (WBL4JOB) ծրագրի շրջանակներում Շիրակի պետական համալսարանի աշխատանքային թիմը մասնակցել է 2022թ․ մարտի 27-ից ապրիլի 1-ը Ֆրանսիայի Ստրասբուրգի և Ժան Մուլեն Լիոն 3 համալսարաններում կազմակերպված աշխատաժողովներին։ Կարդալ ավելին...