ՇՊՀ-ում անցկացվեցին «ՄԿԾ-ների բարելավում․ մեխանիզմներ և գործիքակազմ» թեմայով վերապատրաստումների հերթական հանդիպումները

ՇՊՀ-ում անցկացվող «ՄԿԾ-ների բարելավում․ մեխանիզմներ և գործիքակազմ» թեմայով վերապատրաստումների հերթական հանդիպումները տեղի ունեցան հունիսի 8-ին և 9-ին։ Վերապատրաստումների այս փուլի վերջին հանդիպումը հունիսի 9-ին էր։

Վերապատրաստման գործընթացի համակարգող ու վերապատրաստող, ՇՊՀ-ի Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ԺՊ Ն․ Ավետիսյանն անցկացրեց համեմատականներ դասընթացի նկարագրիչի և թեմատիկ օրացուցային պլանի հին և նոր ձևաչափերի միջև՝ ներկայացնելով դրանց համահնչեցման մեթոդաբանությունը և դասավանդման, ուսումնառության ու գնահատման մեթոդների ընտրության չափանիշները։

Վերապատրաստումներն ընթացան գործընկերային ակտիվ քննարկումների մթնոլորտում։