Տեղի ունեցավ SMARTI ծրագրի շրջանակներում անցկացվող վերապատրաստումների վերջին փուլը

Շիրակի պետական համալսարանում ապրիլի 13-14-ին անցկացվեց Էրազմուս+ SMARTI ծրագրի շրջանակներում նախատեսված վերապատրաստումների վերջին փուլը, որը միտված էր կրթական ծրագրերի և առանձին դասընթացների /մոդուլների վերջնարդյունքների սահմանմանը և ECTS-կրեդիտներ հատկացնելու առանձնահատկություններին:

Վերապատրաստմանը մասնակցում էին ՇՊՀ դեկանները, ամբիոնների վարիչները և մի շարք դասախոսներ: Բացման խոսքով հանդես եկավ ծրագրի ՇՊՀ համակարգող Հովիկ Մելքոնյանը, մասնակիցներին հաջողություն մաղթեց նաև ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանը:

Վերապատրաստումն անցկացրեց SMARTI ծրագրի աշխատանքային խմբի անդման, ՇՊՀ ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի տնօրեն-պրոռեկտորի ՊԿ Նազելի Ավետիսյանը:

Առաջին օրը մասնակիցներին ներկայացվեցին և քննարկվեցին  ուսումնական ծրագրերի նպատակների և կրթական վերջնարդյունքների սահմանման առանձնահատկությունները, կրեդիտների բաշխման հիմնական սկզբունքները՝ Պորտոյի համալսարանում ձեռք բերված եվրոպական բուհերի՝ տվյալ ոլորտների դրական փորձը հաշվի առնելով:

Մասնակիցներին հանձնարարվեց գրել և հաջորդ գործնական հանդիպմանը համատեղ քննարկման ներկայացնել մեկ կրթական ծրագրի և իրենց կողմից դասավանդած մեկ դասընթացի/մոդուլի նպատակ ու կրթական վերջնարդյունք:

Վերջին օրը ներկայացվեցին ու քննարկվեցին ինչպես մասնակիցների կողմից կատարված առաջադրանքները, այնպես էլ SMARTI ծրագրի շրջանակներում առաջիկայում նախատեսված աշխատաքները:

Օրակարգ