ՇՊՀ-ում անցկացվեց սեմինար «Աշխատանքի ընդունելություն․ ինչպե՞ս լավագույնս նախապատրաստվել» թեմայով

ՇՊՀ-ի ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժնի նախաձեռնությամբ այսօր համալսարանում սեմինար անցկացրեց «PwC Գերմանիա» ընկերության ֆինանսական իրավունքի խորհրդատու Մարիամ Մորլինգը։

Հանդիպման մասնակիցներին ողջունեց ՇՊՀ-ի ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի տնօրեն-պրոռեկտորի ՊԿ Նազելի Ավետիսյանը՝ կարևորելով ուսանողների հմտությունների ձեռքբերմանն ու զարգացմանը միտված միջոցառման անցկացումը։

Գյումրեցի Մարիամ Մորլինգը եվրոպական մի շարք խոշոր կազմակերպություններում է աշխատել և որպես աշխատանքի ընդունման ժամանակակից հարցազրուցավար՝ ուսանողներին ներկայացրեց իր փորձը։

Բանախոսի խոսքով՝ աշխատանք փնտրելիս կարևոր է ոչ միայն համապատասխան գիտելիքների ու հմտությունների տիրապետելը, այլ նաև դրանք ճիշտ ներկայացնելը գործատուին։

Ի՞նչ տեսք ու բովանկադություն պետք է ունենա ինքնակենսագրականը, ի՞նչ ներառել ուղեկցող նամակում, ինչպե՞ս պատրաստվել ու ներկայանալ հարցազրույցի․ այս և այլ հարցերի պատասխանները տվեց բանախոսը՝ օրինակներ ներկայացնելով իր փորձից։

Մարիամ Մորլինգը պատասխանեց նաև ուսանողների հարցերին ու որպես բազմափորձ մասնագետ՝ մի շարք խորհուրդներ տվեց նրանց։