«Հայաստանում խոշտանգման դեպքերը և ՄԻԵԴ-ի արձագանքը» թեմայով սեմինար ՇՊՀ-ում

Այսօր «Մեդիա կենտրոն»-ի նախաձեռնությամբ Շիրակի պետական համալսարանում սեմինար-քննարկում վարեց փաստաբան Արա Ղարագյոզյանը՝ «Հայաստանում խոշտանգման դեպքերը և ՄԻԵԴ-ի արձագանքը» թեմայով:

Փաստաբանը ներկայացրեց «խոշտանգում» հասկացության սահմանումը, օրենսդրական կարգավորումները, խոսեց Հայաստանում խոշտանգումների, դաժան վերաբերմունքի դրսևորումների, դրանց պատճառների ու կանխարգելման հնարավորությունների մասին։

Հանդիպմանը Արա Ղարագյոզյանը խոսեց նաև խոշտանգումների՝ իր վարած գործի մանրամասներից, անդրադարձավ նաև միջազգային կարգավորումներին՝ մասնավորապես ՄԻԵԴ-ի արձագանքին։

Պատասխանելով մասնակիցների հարցերին՝ փաստաբանն անդրադարձավ նաև լրագրողների հանդեպ խոշտանգումների, բռնությունների դեպքերին ու դրանց ընթացքին, ծավալվեց արդյունավետ քննարկում։