Ուսումնառության նոր հնարավորություններ հայ երիտասարդների համար Իտալիայում և Իսպանիայում

Գերմանական «ԿՈՊԵՐՆԻԿՈՒՍ ԲԵՌԼԻՆ» ասոցիացիան հնարավորություն է ընձեռում հայ երիտասարդներին մասնակցելու հետևյալ երկու դասընթացներին, որոնց վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված հղումներով.

«Թվային արթնացում՝ կրթությունից, աշխատաշուկայից և վերապատրաստումներից դուրս մնացած երիտասարդների համար». տևողությունը՝ 18.05.2022-26.05.2022, վայրը՝ Իսպանիա: Մանրամասները՝ https://en.copernicusberlin.de/tc-a-digital-wake-up-for-young-neets

«Մարդու իրավունքների ԿԱՆԱՉ հիմնահարցեր». տևողությունը՝ 25.05.2022- 02.06.2022, վայրը՝ Իտալիա: Մանրամասները՝ https://en.copernicusberlin.de/tc-green-human-rights-matters

Դասընթացների աշխատանքային լեզուն անգլերենն է:

Մասնակցի կեցության և սննդի ծախսերը հոգում է կազմակերպիչ կողմը, իսկ ճանապարհածախսը՝ մասնակիցը։