Մանկավարժական հմտությունների հզորացմանը միտված վերապատրաստումներ ՇՊՀ-ում

Հիմնվելով «ՄԿԾ-ների բարելավում․ մեխանիզմներ և գործիքակազմ» վերապատրաստման հետադարձ կապի արդյունքների վրա՝ հունիսի 19-20-ը ՇՊՀ-ի Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի կողմից անցկացվեց պրոֆեսորադասախոսական կազմի մանկավարժական հմտությունների հզորացմանը միտված վերապատրաստումներ՝ մանկավարժության ամբիոնի հետ համատեղ։

Դասընթացի առաջին օրը մասնակիցներին ողջունեց ՇՊՀ-ի Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ԺՊ Ն․ Ավետիսյանը։ Նա մասնակիցներին մաղթեց աշխատանքային հաջող ընթացք, հորդորեց ցուցաբերել առավել մեծ պատասխանատվություն՝ լիահույս լինելով, որ ՄԿԾ-ների բարելավման գործընթացին առնչվող հարցերին մասնակիցներից յուրաքանչյուրը կմոտենա մասնագիտական ողջ ներուժի ներդրումով։

Վերապատրաստումն անցկացրին մանկավարժության ամբիոնի վարիչի ԺՊ Լ․ Ղուկասյանը, ամբիոնի դոցենտներ Լ․ Գևորգյանը և Լ․ Միքաելյանը։

Վերապատրաստման դասընթացի թեմաներն էին՝

  1. Դասընթացի վերջնարդյունքներին միտված գնահատման մեթոդներ,
  2. Դասընթացի վերջնարդյունքներին միտված ուսումնառության և դասավանդման մեթոդներ։

Վերապատրաստումներն ուղեկցվեցին առարկայական նկարագրիչների, թեմատիկ օրացուցային պլանների, հանձնարակարականների ներկայացման հետ կապված գործնական աշխատանքներով։