Առցանց վերապատրաստում Էրազմուս+ WBL4JOB ծրագրի շրջանակներում

Ս.թ. հոկտեմբերի 7-ին տեղի ունեցավ առցանց վերապատրաստում ՇՊՀ-ում իրականացվող Էրազմուս+ WBL4JOB ծրագրի շրջանակներում: Վերապատրաստումն ուղղված էր բանկերում և համալսարաններում դուալ բարձրագույն կրթության (ԴԲԿ) պիլոտային ծրագրում ընդգրկված աշխատակազմին, որի ընթացքում ներկայացվեցին ԴԲԿ իրականացման առանձնահատկությունները:

Վերապատրաստումն իրականացրին Կրեմսի կիրառական գիտությունների համալսարանի (Ավստրիա) և Լիոն 3 համալսարանի (Ֆրանսիա) ներկայացուցիչները, ովքեր ներկայացրին իրենց համալսարանների լավագույն փորձը, ինչպես նաև մասնակիցների հետ քննարկվեցին կազմակերպչական բնույթի այլ հարցեր:

ՇՊՀ-ից վերապատրաստմանը մասնակցում էին Էրազմուս+ WBL4JOB ծրագրի աշխատանքային թիմը, տնտեսագիտության ամբիոնի դասախոսները, ինչպես նաև ԴԲԿ պիլոտային ծրագրին մասնակից «Կառավարում» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները: