Շարունակվում են ՇՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստումները «ՄԿԾ-ների բարելավում․ մեխանիզմներ և գործիքակազմ» թեմայով

Վերապատրաստման նյութերի բովանդակությամբ ու ձևաչափով պայմանավորված՝ դրանք կազմակերպվում են նախապես առանձնացված խմբերով։ 1-ին խմբի հետ հանդիպումը կայացավ հունիսի 6-ին, 2-րդ խմբի հետ՝ այսօր՝ հունիսի 7-ին։

Վերապատրաստումների սկզբում ՇՊՀ Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ԺՊ Ն․ Ավետիսյանը, ով նաև վերապատրաստման գործընթացի համակարգողն ու վերապատրաստողն է, անդրադարձավ մասնագիտական կրթական ծրագրերի առկա վիճակին, դրանց բարելավման անհրաժեշտությանը, հիմքերին, մեթոդաբանությանը, որից հետո ներկայացրեց 2-րդ օրվա օրակարգային թեմաները`

  • ՄԿԾ-ների քարտեզագրում,
  • ՄԿԾ-ների վերջնարդյունքների ծածկույթն ապահովող դասընթացների ընտրության չափանիշների ներկայացում,
  • Դասընթացի նկարագրիչի ներկայացում, վերջնարդյունքների սահմանում,
  • Գործնական առաջադրանքներ։

Վերապատրաստումներն ընթանում են ակտիվ քննարկումներով՝ զուգակցված գործնական աշխատանքներով։