Գերմանիայի Բունդեսթագի «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ»

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես Գերմանիայի Բունդեսթագը, համագործակցելով Բեռլինի Ազատ համալսարանի, Հումբոլդտի համալսարանի և տեխնիկական համալսարանի հետ, առաջարկում է երիտասարդ, քաղաքականությամբ հետաքրքրվող, բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդներին Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ Բեռլինում։

Ծրագիրն անցկացվելու է 2024 թվականի մարտի 1-ից մինչև հուլիսի 31-ը։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2023 թվականի հուլիսի 31-ն է։ Գերմանիայի Բուդեսթագի www.bundestag.de/ips համացանցային էջում զետեղված են ծրագրի վերաբերյալ կարևոր տեղեկություններ, այդ թվում՝ մասնակցության նախադրյալներն ու մրցութային փաստաթղթերի ցանկը, գերմաներենի գիտելիքները հաստատող լրացման թերթիկը, ինչպես նաև մրցույթին վերաբերող հարցաթերթիկը։ Դեսպանության www.eriwan.diplo.de կայքում տեղադրված է համապատասխան հղումը։