ՄԿԾ-ների բարելավում․ մեխանիզմներ և գործիքակազմ

Գործող ՄԿԾ-ների բարելավման աշխատանքների շրջանակներում Շիրակի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների համար հունիսի 5-ից 17-ն անցկացվելու է «ՄԿԾ-ների բարելավում․ մեխանիզմներ և գործիքակազմ» թեմայով վերապատրաստումը։

Գործընթացի համակարգողն ու վերապատրաստողն է ՇՊՀ Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ԺՊ Նազելի Ավետիսյանը։

Աշխատանքային առաջին օրվա ընթացքում ՇՊՀ ռեկտոր Ե. Սերոբյանը ողջունեց մասնակիցներին և մաղթեց արդյունավետ համագործակցություն՝ ՄԿԾ-ների լրամշակման ժամանակ առանձնահատուկ կարևորելով կրթական վերջնարդյունքների, ուսումնառության ու դասավանդման մեթոդների և դասընթացի վերջնարդյունքների գնահատման համահնչեցումն ապահովելու հարցերը:

Դասընթացի առաջին օրվա թեմաներն էին․

  • ՄԿԾ-ների առկա վիճակի ներկայացում
  • ՄԿԾ-ների բարելավման մեթոդաբանության ներկայացում
  • ՄԿԾ-ի մասնագրի ներկայացում
    Գործնական առաջադրանքներ:

Վերապատրաստման համակարգող Ն․ Ավետիսյանը ներկայացրեց այն բոլոր նախադրյալները, որոնցից բխում է ՄԿԾ-ների բարելավման ու լավարկման անհրաժեշտությունը. դրանք են՝ 2023-2027թթ․ ՇՊՀ ՌԾ-ից բխող պահանջները, բուհի ինքնավերլուծությունը, ինստիտուցիոնալ հավատարմագրման փորձագիտական զեկույցը։

Օրակարգի թեմաների ներկայացումից հետո ծավալվեց քննարկում։

Վերապատրաստման հաջորդ օրերին աշխատանքները կազմակերպվելու են երկու առանձին խմբով։

Վերապատրաստման ամփոփումը նախատեսվում է իրականացնել յուրաքանչյուր մասնագիտական ամբիոնի հետ առանձին հանդիպումներով։