Ուսանողների վարկանիշավորման մրցույթ

Հարգելի՛ ուսանողներ,

Մեկնարկել է ՇՊՀ-ի ուսանողների վարկանիշավորման և խրախուսման մրցույթը 2022-2023 ուստարվա համար՝ համաձայն ՇՊՀ-ի ուսանողների վարկանիշավորման և խրախուսման կանոնակարգի։ Մրցույթին կարող են մասնակցել բոլոր այն ուսանողները, ովքեր ծավալել են գործունեություն հետևյալ ոլորտներում`

  • ուսումնական, ուսումնամեթոդական և ուսումնակազմակերպչական,
  • գիտական, գիտահետազոտական և գիտակազմակերպչական,
  • հասարակական:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի հուլիսի 3-ը ժամը 18:00-ն sss@shsu.am էլեկտրոնային փոստի հասցեին ներկայացնել դիմում և լրացնել ձևաթուղթը` կցելով դրանում նշված՝ Ձեր գործունեությունը հաստատող փաստաթղթերի սկանավորված տարբերակները և ՄՈԳ-ը հաստատող փաստաթուղթը:

Հարցերի համար կարող եք գրել նամակ ՇՊՀ-ի ՈւԳԸ ֆեյսբուքյան էջին կամ sss@shsu.am էլփոստի հասցեին, ինչպես նաև զանգահարել 077575486, 094493793 հեռախոսահամարներով:

Վարկանիշավորման ձևաթուղթ