Հարգելի’ դիմորդ

Շիրակի պետական համալսարանի 2023-2024 ուստարվա մագիստրատուրայի առաջին դիմորդը Չինար Պետրոսյանն է, նա ընտրել է «Լոգոպեդիա մասնագիտությունը։ Չ. Պետրոսյանը ՇՊՀ բակալավրիատն ավարտել է 2017-ին՝ «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտությամբ։

Եթե դու էլ բակալավրիատի շրջանավարտ ես և փնտրում ես նոր հնարավորություններ քո մասնագիտական զարգացման համար, ապա ՇՊՀ-ի մագիստրոսական ծրագրերն այն են, ինչ քեզ պետք են։

Մեզ մոտ սովորելիս դու ձեռք կբերես խորը գիտելիքներ և փորձ, ինչն անհրաժեշտ է տարբեր ոլորտներում հաջող կարիերա ստեղծելու համար։

Մագիստրոսական ծրագրերն իրականացնելիս ՇՊՀ-ն սերտորեն համագործակցում է համապատասխան ոլորտների առաջատար ընկերությունների և կազմակերպությունների հետ, ինչը մեր ուսանողներին տալիս է մասնագիտական գիտելիքների, հմտությունների ու կարողությունների զարգացման լայն հնարավորություններ։

Հետաքրքրվա՞ծ ես, ուրեմն բաց մի՛ թող հնարավորությունդ, քանի որ մրցույթի առաջին փուլին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են այսօրվանից՝ հունիսի 5-ից մինչև հունիսի 20-ը, ժամը 10։00-ից 16։00-ն՝ բացի շաբաթ և կիրակի օրերից: Մրցույթը կանցկացվի մինչև հունիսի 30-ը:

Ընդունելության դիմում-հայտը լրացվում է տեղում՝ ՇՊՀ-ի ընդունող հանձնաժողովի աշխատասենյակում։ ՇՊՀ-ի ընդունող հանձնաժողովի հետ կարող եք կապ հաստատել  0312 6 94 94, +37491 74 30 51 հեռախոսահամարներով կամ գրել admisscom@shsu.am էլեկտրոնային փոստի հասցեին։

Մասնագիտությունների ցանկին և մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով․

Մագիստրատուրա 2023-առաջին փուլ

ՄԱԳԻՍՏՐԱՏՈւՐԱ 2023/2024