ՈԱԱԿ-ը վերապատրաստման դասընթաց անցկացրեց ՇՊՀ-ում

Դեկտեմբերի 16-ին և 17-ին Շիրակի պետական համալսարանում անցկացվեց ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) կողմից համալսարանի մասնագիտական կրթական ծրագրերի, ֆակուլտետների ու մասնագիտական ամբիոնների որակի ապահովման պատասխանատուների և վարչական կազմի ներկայացուցիչների համար իրականացվող վերապատրաստման երկրորդ փուլը։

Դասընթացավարները ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանը և ՈԱԱԿ ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանն էին։ Վերապատրաստման նպատակը բուհի առաջիկա հավատարմագրման աշխատանքների հիմնական փուլերին առնչվող հարցերն էին։

Վերապատրաստումների չորս օրերը հագեցած էին և ընթացան ինտերակտիվ քննարկումների ու հարցուպատասխանի մթնոլորտում։

Հիշեցնենք, որ վերապատրաստման առաջին փուլն անցկացվել էր 2023թ․ հոկտեմբերի 7-ին և 8-ին։