«Ազգային ժողովի կայուն մեծամասնության հիմնախնդրի բարձրաձայնումը որպես խորհրդարանական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման երաշխիք» թեմայով սեմինար

Շիրակի պետական համալսարանի Հումանիտար գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ սեմինար, որի բանախոսն էր Պատմության և իրավագիտության ամբիոնի դասախոս, իրավաբան Վահե Բաղդասարյանը։ Սեմինարի թեման էր «Ազգային ժողովի կայուն մեծամասնության հիմնախնդրի բարձրաձայնումը որպես խորհրդարանական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման երաշխիք»։

Սեմինարի ընթացքում բանախոսը ներկայացրեց ՀՀ Ազգային ժողովի խորհրդարանական կայուն մեծամասնության հիմնախնդիրները, որոնց արծարծումն ուղղված է խորհրդարանական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը։ Անդրադարձ կատարվեց նաև ՀՀ Սահմանադրության և այլ իրավական ակտերի գործող իրավակարգավորումներին՝ միաժամանակ բացահայտելով դրանց խոցելի կողմերը։

Իր եզրափակիչ խոսքում Վահե Բաղդասարյանը նշեց, որ խորհրդարանական մեծամասնության կայունության աստիճանն առաջին հերթին կախված է երկրում քաղաքական ուժերի հարաբերակցությունից, կուսակցությունների համակարգի հասունության աստիճանից, կոնկրետ քաղաքական իրավիճակներից:

Սեմինարի ավարտին տեղի ունեցավ քննարկվող թեմայի վերաբերյալ ակտիվ քննարկում և կարծիքների փոխանակում: