ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Դիպլոմներ ստացան Բնագիտամաթեմատիկական և Հումանիտար գիտությունների ֆակուլտետների ուսանողները

Հուլիսի 9-ին և 10-ին Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցավ Բնագիտամաթեմատիկական և Հումանիտար գիտությունների ֆակուլտետների բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը։ Այս հիշարժան օրվա կապակցությամբ շրջանավարտներին ջերմորեն շնորհավորեցին և բարի երթ մաղթեցին ՇՊՀ-ի ռեկտոր Ե․ Սերոբյանը, Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ԺՊ Ն․ Ավետիսյանը, Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դեկան Լ․ Մարտիրոսյանը։ Կարդալ ավելին․․․
 

ՇՊՀ-ում մեկնարկեց դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

Հուլիսի 8-ից Շիրակի պետական համալսարանում մեկնարկել է ավարտական փաստաթղթերի հանձնման հանդիսավոր արարողությունը: Բուհն այս տարի ավարտել են 595 շրջանավարտներ, որոնցին 136-ը ստացել են գերազանցության դիպլոմներ:

Հասարակական գիտությունների ֆակուլտետի գերազանցության դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, պաշտոնատար այլ անձինք: Կարդալ ավելին․․․

 

ՇՊՀ-ում շարունակվում են T4GREEN ծրագրի աշխատանքները

Էրազմուս+ «Մանկավարժական կրթության փոխակերպումը հանուն կանաչ և թվային անցման Հայաստանում և Մոլդովայում»-T4GREEN ծրագրի շրջանակներում Շիրակի պետական համալսարանի աշխատանքային խումբը, ռեկտոր Ե. Սերոբյանի գլխավորությամբ, հյուրընկալել էր ծրագրի համակարգող՝ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի գործընկերներին: Կարդալ ավելին․․․

 

Համագործակցության հուշագիր «Գլոբալֆին» հաշվապահական գրասենյակի հետ

«Գլոբալֆին» հաշվապահական գրասենյակի և ՇՊՀ-ի միջև արդեն վաղուց ստեղծված գործընկերային կապերն ընդլայնելու և ավելի բազմազանեցնելու նպատակով Շիրակի պետական համալսարանի և «Գլոբալֆին» հաշվապահական գրասենյակի միջև կնքվեց համագործակցության հուշագիր։ Կարդալ ավելին․․․

 

ՇՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 90-ԱՄՅԱԿԻՆ

2024թ. հունիսի 28-ին Շիրակի պետական համալսարանում կայացավ բուհի հիմնադրման 90-ամյակին նվիրված հանրապետական ուսանողական գիտաժողովը:
Գիտաժողովին մասնակցության հայտ էին ներկայացրել շուրջ 100 ուսանողներ ու մասնագետներ ինչպես ՇՊՀ-ից (60 մասնակից), այնպես էլ ՀՀ մի շարք բուհերից (40 մասնակից), մասնավորապես՝ Երևանի պետական համալսարանից, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանից, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանից, Վանաձորի, Գավառի, Գորիսի պետական համալսարաններից: Կարդալ ավելին․․․

 

«Ամառային դպրոց» ծրագրի փակումը ՇՊՀ-ում

Հունիսի 28-ին ՇՊՀ-ում տեղի ունեցավ «Ամառային դպրոց» ծրագրի փակումը և ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանի կողմից մասնակիցների վկայականների հանձնումը։
Ծրագրի վերջին օրը ապագա դիմորդները մասնակցեցին ՇՊՀ-ի 90-ամյակին նվիրված հանրապետական ուսանողական գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությանը և լիագումար նիստին։ Կարդալ ավելին․․․

 

ՇՊՀ-ում տեղի ունեցավ «Ֆուտզալի համալսարանական լիգա» մրցաշարի չեմպիոնների պարգևատրումը

Հունիսի 7-ին Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցավ ՀՀ ուսանողական մարզական 25-րդ խաղերի «Ֆուտզալի համալսարանական լիգա» մրցաշարում չեմպիոն հռչակված Շիրակի պետական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողների միասնական հավաքական թիմի պարգևատրման արարողությունը՝ երեք բուհերի ղեկավարներ Երվանդ Սերոբյանի, Արթուր Կոստանդյանի, Կարեն Պետրոսյանի և Գյումրի քաղաքի տարբեր պաշտոնյաների մասնակցությամբ։  Կարդալ ավելին․․․

 

ՇՊՀ-ում տեղի ունեցավ հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը

Շիրակի պետական համալսարանում մայիսի 17-ին տեղի ունեցավ հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը։

Օրակարգով նախատեսված առաջին հարցը «Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի՝ համալսարանի 2022-2023 ուստարվա գործունեության հաշվետվության լսումը և գնահատումն էր։ Կարդալ ավելին․․․

 

Ուսանողական մարզական խաղերի 25-րդ առաջնության սեղանի թենիսի մրցաշարն անցկացվեց ՇՊՀ-ում

Ուսանողական մարզական խաղերի 25-րդ առաջնության սեղանի թենիսի մրցաշարը 2-րդ տարին անընդմեջ անցկացվեց Շիրակի պետական համալսարանում։ Մրցաշարին մասնակցում էին հանրապետության 14 բուհերի շուրջ 120 ուսանող-մարզիկներ։ Կարդալ ավելին․․․

Համագործակցության հուշագիր «Ինտերակտիվ կրթության զարգացում» հիմնադրամի հետ

Ապրիլի 27-ին Շիրակի պետական համալսարանի և «Ինտերակտիվ կրթության զարգացում» հիմնադրամի միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր, որի համաձայն կողմերը նախատեսում են կազմակերպել և իրականացնել կրթության, մշակույթի և այլ ոլորտների ներկայացուցիչների ուսուցում ու վերապատրաստում, տարաբնույթ ուսումնական և կրթական ծրագրերի իրականացման միջոցով ծառայել համայնքների զարգացմանը, ապահովել կրթության ոլորտի ներկայացուցիչների ներգրավվածությունը տարբեր սոցիալական ծրագրերում և այլն, ինչպես նաև համագործակցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում: Կարդալ ավելին․․․

Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը»

Շիրակի պետական համալսարանի և Տվերի պետական համալսարանի միջև կնքած համագործակցության հուշագրով նախատեսված աշխատանքների շրջանակներում ս.թ. ապրիլի 22-26-ը ՇՊՀ-ում անցկացված «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» դարձավ գիտության և մշակույթի տոն՝ նպաստելով համալսարանների ակադեմիական հանրույթների համախմբմանն ու հետագա ձեռքբերումների հասնելու ոգեշնչմանը: Կարդալ ավելին․․․

Շիրակի պետական համալսարանում էին Գյումրի քաղաքի ավագ դպրոցների և վարժարանների 12-րդ դասարանների աշակերտները

ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը, համալսարանի նիստերի դահլիճում հանդես գալով ողջույնի խոսքով, ասաց, որ մեծագույն ցանկություն ունի բոլոր ներկաներին տեսնել ՇՊՀ-ի ուսանողներ դարձած։ Նա հորդորեց ապագա ուսանողներին գնահատել կրթության և գիտելիքի դերը լուսավոր ու պայծառ ապագա կերտելու հարցում։ Կարդալ ավելին․․․