Շիրակի պետական համալսարանում էին Գյումրի քաղաքի ավագ դպրոցների և վարժարանների 12-րդ դասարանների աշակերտները

ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը, համալսարանի նիստերի դահլիճում հանդես գալով ողջույնի խոսքով, ասաց, որ մեծագույն ցանկություն ունի բոլոր ներկաներին տեսնել ՇՊՀ-ի ուսանողներ դարձած։ Նա հորդորեց ապագա ուսանողներին գնահատել կրթության և գիտելիքի դերը լուսավոր ու պայծառ ապագա կերտելու հարցում։

ՇՊՀ-ի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գևորգ Ասատրյանը և Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժնի պետ Վահրամ Էլոյանն աշակերտներին ներկայացրին ընդունելության կարգն ու գործընթացը, ընդունելության հիմնական և լրացուցիչ փուլերը, ՇՊՀ-ի 2024-2025 ուստարվա մասնագիտությունների նախատեսվող ցանկը, պետության կողմից սահմանված և ներբուհական զեղչերի համար գործող կարգերը։

Աշակերտները շրջեցին նաև բուհի ֆակուլտետներում, լաբորատորիաներում, գրադարանում, սպորտային դահլիճներում, ծանոթացան համալսարանի նյութատեխնիկական բազային։