«Ռազմամարզական խաղերի ուսուցման մեթոդիկան ավագ դպրոցում» թեմայով սեմինար ՇՊՀ-ում

ՇՊՀ-ի Հասարակական գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ հերթական գիտական սեմինարը՝ «Ռազմամարզական խաղերի ուսուցման մեթոդիկան ավագ դպրոցում» թեմայով, որի բանախոսն էր Սպորտի և արվեստի ամբիոնի վարիչի ԺՊ, մ․գ․թ․, դոցենտ Գևորգ Աղանյանը։
Սեմինարի ընթացքում բանախոսն անդրադարձավ ռազմամարզական խաղերին և ռազմահայրենասիրական դաստիարակությանն առնչվող այն բոլոր հարցերին, որոնք կարող են տեղ գտնել հանրակրթական դպրոցի ծրագրում, ուսումնադաստիարակչական և մեթոդական աշխատանքներում, աշակերտ-մանկավարժ հարաբերություններում։
Հանդիպման ավարտին Գ․ Աղանյանը պատասխանեց մասնակիցների հարցերին։