Մասնագիտական կողմնորոշման այց ՇՊՀ-ում

Շիրակի պետական համալսարանի Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետում հյուրընկալել էինք Գյումրու Ֆոտոն վարժարանի բնագիտամաթեմատիկական հոսքի և Գյումրու թիվ 11 հիմնական դպրոցի 9-12-րդ դասարանների աշակերտներին։
Կենսաբանության և քիմիայի ամբիոնի վարիչի ԺՊ Ա․ Ալեքսանյանն ապագա դիմորդներին ծանոթացրեց ամբիոնում թողարկվող մասնագիտությունների գրավչությանը և աշխատաշուկայում տվյալ ոլորտի մասնագետների պահանջարկի առկայությանը, իսկ ամբիոնի դոցենտ Գ․ Օքսուզյանը ներկայացրեց կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի կահավորվածության հնարավորությունները ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի փորձարարական աշխատանքների իրականացման գործում։
«Կենսաբանություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Ռազմիկ Արտավազդյանն էլ աշակերտների մասնակցությամբ իրականացրեց լաբորատոր փորձեր «Կենսաքիմիա» և «Մանրէաբանություն» առարկաներից։