«Էներգիայի պահպանման օրենքի որոշ դրսևորումների մասին» թեմայով գիտական սեմինար

ՇՊՀ-ի Մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնում տեղի ունեցավ հերթական գիտական սեմինարը՝ «Էներգիայի պահպանման օրենքի որոշ դրսևորումների մասին» թեմայով, որի բանախոսներն էին ֆիզմաթ գիտությունների թեկնածու Գագիկ Նիկողոսյանը և ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդան Մանուկյանը։
Հետազոտությունն իրականացվել էր ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ՝ 21T-5C039 ծածկագրով գիտական թեմայի շրջանակներում:
Սեմինարի ընթացքում ներկայացվեցին էներգիայի պահպանման օրենքի որոշ հետաքրքիր և անակնկալ դրսևորումներ՝ մաթեմատիկական կոնկրետ խնդիրների լուծման նպատակով: Լրիվ մեխանիկական էներգիայի պահպանման օրենքի բավարարման տեսանկյունից հիմնավորվեց իրական թվի քառակուսու ոչ բացասական լինելը: Ներկայացվեց էներգետիկ նկատառումներից բխող մի պնդում, որն արդյունավետ կերպով կիրառելի է ինչպես էլեկտրաստատիկայի օլիմպիական խնդիրների լուծման գործընթացում, այնպես էլ երկրաչափական պնդումների ապացուցման ժամանակ:
Հանդիպման ավարտին Գ․ Նիկողոսյանն ու Վ․ Մանուկյանը պատասխանեցին մասնակիցների հարցերին։