Հարգանքի տուրք՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Շիրակի պետական համալսարանի հանրույթի ներկայացուցիչներն այցելեցին Շիրակի և Լոռու մարզերի սահմանագծին գտնվող Ջարդի կամ Հերհերի ձոր։

Համալսարանականները ծաղկեպսակ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից իրականացված Մեծ եղեռնի զոհերի հուշակոթողին՝ հարգանքի տուրք մատուցելով ցեղասպանության զոհ դարձած 1,5 միլիոն անմեղ հայերի հիշատակին: