«Մտածող երիտասարդություն-ուժեղ տնտեսություն» հանրապետական ամենամյա գիտաժողով երիտասարդ հետազոտողների համար

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը 2024թ. մայիսի 17-ին կազմակերպում է «Մտածող երիտասարդություն-ուժեղ տնտեսություն» հանրապետական ամենամյա գիտաժողով երիտասարդ հետազոտողների համար, որին կարող են մասնակցել ուսանողներ, ասպիրանտներ, հայցորդներ և մինչեւ 35 տարեկան երիտասարդ հետազոտողներ:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2024թ. մայիսի 5-ը լրացնել մասնակցության հայտը:

Գիտաժողովի բոլոր զեկուցողներին տրվելու են մասնակցության հավաստագրեր:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները և ուսանողները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):

Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: