ՇՊՀ-ում շարունակվում են T4GREEN ծրագրի աշխատանքները
Էրազմուս+ «Մանկավարժական կրթության փոխակերպումը հանուն կանաչ և թվային անցման Հայաստանում և Մոլդովայում»-T4GREEN ծրագրի շրջանակներում Շիրակի պետական համալսարանի աշխատանքային խումբը, ռեկտոր Ե. Սերոբյանի գլխավորությամբ, հյուրընկալել էր ծրագրի համակարգող՝ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի գործընկերներին: Մասնավորապես՝ ծրագրի ղեկավար, ՀՊՄՀ աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանին, ծրագրի համակարգող, Միջազգային համագործակցության և ծրագրերի կառավարման կենտրոնի գլխավոր մասնագետ Ռաիսա Ավետյանին և Կրթական գործընթացի կառավարման և բարեփոխումների վարչության պետ, ծրագրի հետազոտող Սամվել Ասատրյանին:
Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրի շրջանակներում արդեն կատարված և առաջիկայում նախատեսվող աշխատանքները, ինչպես նաև կազմակերպչական բնույթի այլ հարցեր։