Նորություններ

ՇՊՀ-ում անցկացվեց պիլոտային երկրորդ դասընթացը՝ Էրազմուս+ SMARTI ծրագրի շրջանակներում

Այսօր Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցավ «EMI որակի ապահովում» և «EMI հետազոտական աշխատանք գրելու հմտություններ» կրթական մոդուլների փորձարկման երկրորդ դասընթացը, որն անցկացրին Էրազմուս+ SMARTI ծրագրի ՇՊՀ համակարգող Հովիկ Մելքոնյանը, Օտար լեզուների և գրականության ամբիոնի դասախոս Հասմիկ Մատիկյանը և Մաթեմատիկայի, Ֆիզիկայի և ՏՏ ամբիոնի դասախոս Կարլեն Մանուկյանը։ Կարդալ ավելին․․․

ՇՊՀ-ում տեղի ունեցավ Օտար լեզուների ուսուցման (EMI) կենտրոնի բացումը

Նոյեմբերի 24-ին` Էրազմուս+ SMARTI ծրագրի ազգային իրազեկման օրերի (NAD) շրջանակներում, Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցավ Օտար լեզուների ուսուցման (EMI) կենտրոնի բացումը։

Էրազմուս+ SMARTI-ն նորարարական ծրագիր է, որի խնդիրն է մշակել և կիրառել «Անգլերենը որպես դասավանդման միջոց» տասը համապարփակ մեթոդական մոդուլներ գործընկեր երկրների բուհերի ՊԴ կազմերի և ուսանողների համար՝ կրեդիտների փոխանցման և կուտակման համակարգի (ECTS) գործածությամբ ուսուցման բովանդակությունն անգլերենով դասավանդելու նպատակով։ Կարդալ ավելին․․․

Էրազմուս+ SMARTI ծրագրի ընթացքը ՇՊՀ-ում

Էրազմուս+ «Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով»-SMARTI ծրագրի շրջանակներում Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքի Ջոն Մուրսի համալսարանում 10-օրյա վերապատրաստում են անցել Շիրակի պետական համալսարանի Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, բ․գ․թ․ Հասմիկ Մարտիկյանը և Մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս, ֆ․գ․թ․, դոցենտ Վարդան Մանուկյանը։  Կարդալ ավելին․․․

ՇՊՀ-ում էր Էրազմուս+ SMARTI ծրագրի համակարգողը

Ս.թ սեպտեմբերի 30-ին Էրազմուս+ SMARTI ծրագրի շրջանակներում ՇՊՀ-ում էին ծրագրի համակարգող Ջերարդ Քալնը և Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանի աշխատակից Կատյա Ուլմանը: Կարդալ ավելին․․․

Հայտարարություն

Հարգելի՛ գործընկերներ,

2022թ. սեպտեմբերի 28-ին Էրազմուս+ «Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով» (SMARTI)  ծրագրի շրջանակներում տեղի  է ունենալու վերապատրաստում առցանց ձևաչափով։ Կարդալ ավելին․․․

Վկայականների հանձնում SMARTI ծրագրի շրջանակներում իրականացված վերապատրաստման մասնակիցներին

Ս.թ. ապրիլի 28-ին ՇՊՀ-ում ամփոփվեց SMARTI ծրագրի շրջանակներում իրականացված ներբուհական վերապատրաստումների շարքը (մարտի 24-25ապրիլի 7-8ապրիլի 13-14)՝ «Անգլերենը հատուկ նպատակների համար և կրեդիտների կուտակման ու փոխանցման եվրոպական համակարգ/Թյունինգ մոդուլային ուսուցման համակարգ» թեմայով: Կարդալ ավելին...

Տեղի ունեցավ SMARTI ծրագրի շրջանակներում անցկացվող վերապատրաստումների վերջին փուլը

Շիրակի պետական համալսարանում ապրիլի 13-14-ին անցկացվեց Էրազմուս+ SMARTI ծրագրի շրջանակներում նախատեսված վերապատրաստումների վերջին փուլը, որը միտված էր կրթական ծրագրերի և առանձին դասընթացների /մոդուլների վերջնարդյունքների սահմանմանը և ECTS-կրեդիտներ հատկացնելու առանձնահատկություններին: Կարդալ ավելին...

Հայտարարություն

ՇՊՀ-ում իրականացվող SMARTI ծրագրի շրջանակներում ս.թ. ապրիլի 13-14-ին, ժամը 14:00-17:00-ը կանցկացվեն «Կրթական ծրագրի վերջնարդյունքները և ECTS-կրեդիտներ հատկացնելու առանձնահատկությունները» թեմայով վերապատրաստման դասընթացները: Վերապատրաստումը միտված է ՄԿԾ-ների և առանձին դասընթացների/մոդուլների կրթական վերջնարդյունքները սահմանելու, ինչպես նաև ECTS-կրեդիտներ հատկացնելու առանձնահատկությունների քննարկմանը և այդ ուղղությամբ կարողությունների ու հմտությունների զարգացմանը: Կարդալ ավելին...

Ներբուհական վերապատրաստումները SMARTI ծրագրի շրջանակներում շարունակվում են

Ս.թ. ապրիլի 7-8-ը ՇՊՀ-ում տեղի ունեցավ Էրազմուս+ SMARTI ծրագրի շրջանակներում իրականացվող վերապատրաստումների 2-րդ փուլը:

Դասընթացների մասնակիցներին ողջունեց ՇՊՀ ռեկտոր Ե. Սերոբյանը և նշեց նման վերապատրաստումների կարևորությունն ու ավելի լայն ներգրավվածություն ապահովելու անհրաժեշտությունը: Կարդալ ավելին...

Հայտարարություն

Ս.թ. ապրիլի 7-8-ին, ժամը 14:00-17:00-ը ՇՊՀ-ում տեղի կունենա «Անգլերենը որպես դասավանդման միջոց» վերապատրաստման դասընթացների երկրորդ փուլը: Վերապատրաստումը միտված է մասնագիտական դասընթացների դասախոսների և ուսանողների՝ ՈՒԹՀՎ (SWOT) վերլուծություն իրականացնելու կարողությունների ու հմտությունների զարգացմանը: Կարդալ ավելին...

Ներբուհական վերապատրաստումներ ՇՊՀ-ում՝ SMARTI ծրագրի շրջանակներում

Մարտի 24-25-ին SMARTI ծրագրի շրջանակներում ՇՊՀ-ում անցկացվեցին ներբուհական  վերապատրաստումների առաջին 2 դասընթացները։

Դասընթացների մասնակիցներին ողջունեցին SMARTI ծրագրի ՇՊՀ-ի համակարգող՝ արտաքին համագործակցության  և հասարակայնության հետ կապերի կենտրոնի տնօրեն Հ․ Մելքոնյանը և նույն ծրագրի աշխատանքային խմբի անդամ՝ ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի տնօրեն-պրոռեկտորի ՊԿ Ն․ Ավետիսյանը։ Կարդալ ավելին...

Վերապատրաստում Էրազմուս+ SMARTI ծրագրի շրջանակներում

Ս.թ. մարտի 24-25-ին, ժամը 14:00-17:00-ը  ՇՊՀ-ում տեղի կունենա «Անգլերենը որպես դասավանդման միջոց» վերապատրաստման դասընթացների առաջին փուլը: Վերապատրաստումը միտված է մասնագիտական դասընթացների դասախոսների անգլերենի իմացության բարձրացմանը: Կարդալ ավելին...

«Անգլերենը հատուկ նպատակների համար և ԿԿՓԵՀ/Թյունինգ մոդուլային ուսուցման համակարգը» խորագրով վերապատրաստում Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանում, Պորտո

2022թ. հունվարի 16-22-ը  Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանում (Պորտո)  տեղի ունեցավ «Անգլերենը հատուկ նպատակների համար և ԿԿՓԵՀ/Թյունինգ մոդուլային ուսուցման համակարգը» Կարդալ ավելին...

Էրազմուս+ SMARTI ծրագրի մշտադիտարկում

2021թ. հոկտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում անցկացվեց Էրազմուս+  SMARTI ծրագրի ընթացիկ մշտադիտարկումը, որը կազմակերպվել էր Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովայի կողմից:  Կարդալ ավելին...

SMARTI ծրագրի շրջանակներում Գորիսի պետական համալսարանում անցկացվեց աշխատանքային հանդիպում

Հոկտեմբերի 6-8-ը Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ Էրազմուս+ կարողությունների զարգացման «Աջակցություն անգլերենի միջոցով դասավանդման նորարար մեթոդաբանությանը, մոտեցումներին և դասավանդման գործիքներին՝ կրթության արդյունավետությունը, շարունակականությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով» (SMARTI) Կարդալ ավելին...

ՇՊՀ-ում կայացավ Էրազմուս+ SMARTI ծրագրի աշխատանքային խմբի հերթական հանդիպումը

Հունիսի 24-ին Շիրակի պետական համալսարանում կայացավ նոր մեկնարկած Էրազմուս+ «Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով» — SMARTI ծրագրի աշխատանքային խմբի, շահառու ուսանողների և դասախոսների հանդիպումը։ Կարդալ ավելին...

«Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով» -SMARTI ծրագրի աշխատանքների ընթացքը ՇՊՀ-ում

2021 թվականի մայիսի  4-ին ՇՊՀ-ում տեղի ունեցավ Էրազմուս+ SMARTI ծրագրի աշխատանքային խմբի հանդիպումը:

Ծրագրի ՇՊՀ ղեկավար Հովիկ Մելքոնյանը ներկայացրեց աշխատանքային խմբի առաջիկա անելիքները և պարտականությունները, որոնք նախատեսված են ծրագրի շրջանակներում: Կարդալ ավելին...

SMARTI ծրագրի մեկնարկային հանդիպում

Մարտի 30-ից ապրիլի 1-ը տեղի ունեցավ Էրազմուս+ SMARTI (Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով) ծրագրի մեկնարկային առցանց հանդիպումը: Կարդալ ավելին...