Էրազմուս+ SMARTI ծրագրի ընթացքը ՇՊՀ-ում

Էրազմուս+ «Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով»-SMARTI ծրագրի շրջանակներում Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքի Ջոն Մուրսի համալսարանում 10-օրյա վերապատրաստում են անցել Շիրակի պետական համալսարանի Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, բ․գ․թ․ Հասմիկ Մատիկյանը և Մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս, ֆ․գ․թ․, դոցենտ Վարդան Մանուկյանը։ Վերապատրաստման թեմաները մասնավորապես առնչվել են ծրագրով նախատեսված ուսումնական մոդուլների մշակման ու կիրառման հարցերին:

Շարունակելով միջազգային համագործակցության ծրագրերի մասնակիցների կողմից հաշվետվություն ներկայացնելու արդեն ձևավորված ավանդույթը՝ ՇՊՀ վերոնշյալ աշխատակիցներն այսօր պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին ներկայացրեցին վերապատրաստման ընթացքում իրենց կողմից կատարված աշխատանքների հիմնական ուղղություններն ու արդյունքները։