Վկայականների հանձնում SMARTI ծրագրի շրջանակներում իրականացված վերապատրաստման մասնակիցներին

Ս.թ. ապրիլի 28-ին ՇՊՀ-ում ամփոփվեց SMARTI ծրագրի շրջանակներում իրականացված ներբուհական վերապատրաստումների շարքը (մարտի 24-25, ապրիլի 7-8, ապրիլի 13-14)՝ «Անգլերենը հատուկ նպատակների համար և կրեդիտների կուտակման ու փոխանցման եվրոպական համակարգ/Թյունինգ մոդուլային ուսուցման համակարգ» թեմայով:

Դասընթացներն անցկացվել էին 2022թ. մարտի 24-ից ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում:

Վերապատրաստման մասնակիցներին շնորհվեցին մասնակցության վկայականներ: